Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Հոգեկան առողջության հայկական հանդեսը 10 տարեկան է

Հոգեկան առողջության հայկական հանդեսը 10 տարեկան է

Առողջապահության ազգային ինսիտուտում տեղի ունեցավ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի (ՀՀԱ) պաշտոնական պարբերական Հոգեկան առողջության հայկական հանդեսի (ստորև համառոտ տեղեկատվություն հանդեսի մասին) Խմբագրական կոլեգիայի և խորհրդի հանդիսավոր նիստ՝ ՀՀԱ Խորհրդի և Գործադիր Վարչության մասնակցությամբ։


Հանդիսավոր նիստը նախագահում էին Հանդեսի գլխավոր խմբագիր Արմեն Սողոյանը և պատասխանատու խմբագիր Սամվել Սուքիասյանը:


Ներկաներին ողջունեց և հանդեսի անցած ճանապարհի և հետագա զարգացումների մանսին ներկայացրեց Ա․Սողոյանը (ելույթը՝ ստորև)։


Քննարկվեցին Հանդեսի ներկա իրավիճակի, հետագա զարգացման և հեռանկարների, ինչպես նաև գիտական հրատարակություններին վերաբերող հարցեր։

Հոգեկան առողջության հայկական հանդեսը Հայկական հոգեբուժական ասոցիացիայի պաշտոնական պարբերականն է, հրատարակվում է տարեկան երկու անգամ։ Հանդեսը եռալեզու է` հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Հոդվածները գրախոսվում են։

 

Հոգեկան առողջության հայկական հանդեսը 10 տարեկան է

 

Հանդեսն ընդգրկված է ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից ընդունելի պարբերականների ցանկում։


Հանդեսում հրապարակվում են գիտական, ակնարկային հոդվածներ, հայ և արտասահմանյան գիտնականների հետազոտությունների արդյունքներ, օգնություն պրակտիկ բժշկին, թարգմանություններ, հոգեկան առողջության ոլորտին վերաբերող այլ տեղեկություններ։


Հանդեսում աշխատանքները տպագրելու համար գումար չի պահանջվում։ Հանդեսը տրամադրվում է անվճար։


ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐ Արմեն Սողոյան (ՀՀ)
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԽՄԲԱԳԻՐ Սամվել Սուքիասյան (ՀՀ)
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՔԱՐՏՈՒՂԱՐ Խաչատուր Գասպարյան (ՀՀ)
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԿՈԼԵԳԻԱ Հակոբ Ակիսկալ (ԱՄՆ) Ալլա Ավետիսովա (ՌԴ)  Սամվել Գրիգորյան (ՀՀ) Մարուքե Եղիյան (ՀՀ) Պարունակ Զելվեյան (ՀՀ) Արամ Հակոբյան (ՀՀ) Արմեն Մելիք-Փաշայան (ՀՀ) Արթուր Մկրտչյան (ՀՀ)
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ Ալլեն Ազիզյան (ԱՄՆ) Ռուբեն Աղուզումցյան (ՀՀ) Գայանե Առաքելովա (ՀՀ) Արմենուհի Ավագյան (ՀՀ) Հրանտ Ավանեսյան (ՀՀ) Լիլիթ Բաղդասարյան (ՀՀ) Ասյա Բերբերյան (ՀՀ) Անահիտ Գևորգյան (ՀՀ) Սրբուհի Գևորգյան (ՀՀ) Սերգեյ Ենիկոլոպով (ՌԴ) Ադա Թադևոսյան (ՀՀ) Կարինե Թաթարյան (ՀՀ) Սամվել Թորոսյան (ՀՀ) Նարինե Խաչատրյան (ՀՀ) Սամվել Խուդոյան (ՀՀ) Սոնա Հարությունյան (ՀՀ) Գայանե Ղազարյան (ՀՀ) Ստեփան Մաթևոսյան (ՌԴ) Արմեն Ներսիսյան (ՀՀ) Գայանե Շահվերդյան (ՀՀ) Աննա Չիլինգարյան (ՀՀ) Բորիս Պիվեն (ՌԴ) Վազգեն Պողոսյան (ՀՀ) Գայանե Սարգսյան (ՌԴ) Սեդրակ Սեդրակյան (ՀՀ) Եվգենի Սնեդկով (ՌԴ) Վիկտոր Սոլդատկին (ՌԴ) Կամո Վարդանյան (ՀՀ)


Ելույթ


Հարգելի գործընկեր,
Ուրախ եմ ողջունել բոլորիդ Հոգեկան առողջության հայկական հանդեսի տասնամյակի նվիրված Խմբագրական կոլեգիայի և խորհրդի, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի Խորհրդի և գործադիր վարչության համատեղ նիստի առթիվ։
Հանդեսը հիրավի երկար ճանապարհ է անցել, իհարկե նորանկախ Հայաստանի երեսնամյա պատմության չափանիշներով, բայց կարծես երեկ լիներ, որ բուռն քննարկումներ էինք ծավալել․ և պետք է կողմնորոշվեինք՝ սկսկել հիմա ու եղած հնարավորություններով, թե թողել հետո ու լավացնել պայմանները, ռեսուրսներ ներգրավել և միանգամից ավելի բարձր կարգավիճակից կամ ավելի լավ ժամանակներում սկսել։ Բնականաբար հաղթեց հիմա և լավը տարբերակը ու 2009 թվականից սկսվեց լույս տեսնել Հոգեկան առողջության հայկական հանդեսը։ Մեզ համար շատ արժեքավոր է, որ թիմը ձերբազատվում և ձերբազատված է «վաղը» կոչվող պայմանական «հիվանդությունից», և աշխատում ենք երբեք չթողնել վաղվան, այն ինչը կարող ենք անել այսօր։ 


Առաջին համարը ողջունվեց Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Մարիո Մէյի և ՀՀԱ պատվավոր նախագահ Մարիետա Մելիք-Փաշայաին կողմից։ Իսկ երկրորդ համարը՝ այդ ժամանակվա առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի և գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանի կողմից։


Հանդեսը, ինչպես և ՀՀԱ-ն և մեր ամբողջ երկիրը անցավ բավական հետաքրքիր և բարդ ժամանակաշրջան ու պատվով հաղթահարեց բոլոր փորձությունները։ Եվ այժմ էլ լույս է տեսնում տարեկան երկու համար, տպագրվելը անվճար է և անվճար տրամադրվում է ՀՀԱ բոլոր անդամներին և ԲՈԿ կողմից ներկայացված համապատասխան կառույցներին։ Նյութերն ընդունվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներից ցանկացածով, միակ լեզվային պահանջը՝ աբստրակտը  երեք լեզուներով ներկայացնելն է։

 

Հոգեկան առողջության հայկական հանդեսը 10 տարեկան է

 

Խնդիրը, որ դրված էր առաջին հնգամյակի համար հանդեսը լուծեց և ընդգրկվեց Հայաստանի համար ամենապատվաբեր՝ ԲՈՀ կողմից ընդունելի պարբերականների ցանկում։


Հաջորդ հնգամյակի համար նախատեսված էր, որ պետք է գրանցվեր միջազային գիտական տեղեկատվական բազաներում, ինչը ցավոք պետք է ընդունեք, որ չենք արել, ավելին Հանդեսը դուրս էր մնացել նաև ԲՈՀ ցանկից։ Իհարկե դա գործնականում անհաղթահարելի խոչընդոտների պատճառով էր, որը ինչպես հետագան ցույց տվեց միայն Հանդեսի համար չէր, որ ֆորսմաժորային էր, և ամբողջ երկիրն էր համարյա գտնվում նման վիճակում, բայց փառք Աստծո եղավ 18-ի ապրիլը և հիմա ինչպես և մեր երկիրը, Հանդեսը նույնպես ունի զարգանալու անսահման հնարավորություններ, ինչը մենք պարտավոր ենք ի բարին օգտագործել։ Մենք կարող ենք ունենալ դժվարություններ, մեր ճանապարհին կարող են հանդիպել խոչընդոտներ, երբեմն նաև անհաղթահարելի թվացող, ոչ ոք ապահովագրված չէ դժվարություններից, սակայն հիմնականը, որ մենք խոստացել ենք դեռևս առաջին համարում և այժմ էլ վստահեցնում ենք «երբեք չենք ունենա հետևողականության և կատարելության ձգտման պակաս, ինչը գրավականն է շարունակականության և կայուն զարգացման․․․»։


Որոնք են խնդիրները, որ պետք է լուծվեն հիմա՝

 

  • Հանդեսը դարձնել ավելի գրավիչ ընթերցողի և աշխատանք ներկայացնողների համար
  • ընդլայնել մասնագիտական և աշխարհագրական շրջանակը
  • ամբողջությամբ համապատասխանել Գիտության կոմիտեի կողմից պատրաստվող պահանջներին
  • գրանցվել միջազային գիտական տեղեկատվական բազաներում, ունենալ impact factor, աստիճանաբար ավելացնել այն և այդպես ad infinitum․․․
 

Հոգեկան առողջության հայկական հանդեսը 10 տարեկան է


Ինչ է պետք մեզ այս խնդիրները լուծելու համար


Առաջին և ամենակարևորը՝ համախոհների թիմ, որը առաջնայինն է ցանկացած գործում, իզուր չի ասված՝ թիմային աշխատանքը այն վառելիքը/էներգիան է, որը հնարավորություն է տալիս անհնար թվացողը դարձնել հնարավոր, մարդիկ, ովքեր առանց վարձատրության, միայն մասնագիտական պատվախնդրությունից ելնելով, իրենց ժամանակն ու էներգիան են տրամադրում ամսագրի տպագրման համար։ Քանի որ այսօր հոբելյանաական միջոցառում է կարող ենք առանց բարդույթների գնահատել և շնորհակալություն հայտնել այդ նվիրյալներին՝ առաջին պատասխանատու քարտուղար ԲԳԴ, պրոֆեսոր Արթուր Մկրտչյանին, վերջին հինգ տարվա և ներկա պատասխանատու խմբագիր ԲԳԴ, պրոֆեսոր Սամվել Սուքիասյանին, պատասխանատու քարտուղար ՀԳԹ Խաչատուր Գասպարյանին՝ ամսագիր հիմնական ծանրաբեռնավածությունը տանելու համար, ՀՀԱ Գործադիր տնօրեն Մարիետտա Խուրշուդյանին, Գործադիր վարչության անդամ Արամ Հովսեփյանին լեզվական և սրբագրական աշխատանքները անելու համար, խմբագրական կոլեգիայի և խորհրդի ակտիվ անդամներին, ովքեր իրականացնում են գրախոսությունները և իհարկե բոլոր այն գիտնականներին, ովքեր իրենց աշխատանքներն են տպագրում Հանդեսում։  


Երկրորդ և ոչ պակաս կարևորը՝ հուսալի և աջակցող գործըներներ։ Հիմնականում ամսագրերը գոյատևում են կամ վճարումների ու վաճառքի կամ հովանավորների շնորհիվ։ Մեր պարագայում համարներ են եղել, որ ասոցիացիայի գումարներով են հրատարակվել, բայց հիմնականում ընտրված է եղել հովանավորների աջակցությունը, այստեղ են ասում՝ պարտադիր չէ հարուստ լինել, բավարար է նաև հարուստ բարեկամներ ունանալը։ Այս կապակցությամբ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել հանդեսի հրատարկման գործում մեզ աջակցած մեր «հարուստ բարեկամներին» նախկինում Յանսեն այժմ Ջոնսոն և Ջոնսոն, Գեդեոն Ռիխտեր, Գրինդեքս և Պֆայզեր դեղագործական կազմակերպություններին, սա է մեր մշտական գործընկերների ցանկը, որոնք միշտ պատրաստ են աջակցել և ինչի համար մեր շնորհակալությունն ու երախտագիտությունն ենք հայտնում։ Իհարկե այս կազմակերպությունները կուզեին ավելի շատ օգտակար լինել, եթե հնարավորությունները ներեին, ուստի մենք էլ մեր կողմից պետք է այնպես անենք, որ ովքեր մեզ օգնում անհրաժեշտ պահին, իրենք էլ վստահ լինեն, որ մենք էլ իրենց ենք պատրաստ օգտակար լինել հնարավորության սահմաններում։

 

Հոգեկան առողջության հայկական հանդեսը 10 տարեկան է


Ֆինանսավորման հարցում մենք պետք է կարողնանաք ճիշտ կողմնորոշվել և մինչև տարվա վերջ պետք է հստակեցնենք, շարունակելու ենք նույն ձևով, թե սկսելու ենք ինչպես բազմաթիվ ամսագրեր են անում վճար սահմանել տպագրման համար, քանի որ առաջիկայում, 11-րդ տարուց սկսած, պետք է բոլոր սկսենք անգլերեն էլեկտրոնային տարբերակը լույս ընծայել։ Սա բավական կմեծացնի ծախսերը, սակայն մենք այլընտրանք չունենք, խնդիրները, որոնք մեր առջև մենք ենք դնում, չպետք է մնան չլուծված միայն այն բանի համար, որ դժվար է ֆինանսներ գտնելը։


Եվ երրորդը, ինչը մենք կարևորում ենք, դա մեծ ձգտումներ/հավակնություններ ունենալը, ինչի պակասը փառք Աստծո չունենք և դրանք արտացոլված են այն խնդիրներում, որոնք ներկայացվեցին վերը։ Իհարկե մեր Հանդեսը տարիքով չի կարող համեմատվել հարյուր տարուց ավել պատմություն ունեցող ամսագրերի հետ, սակայն մեր աչքի առջև է «Համաշխարհային հոգեբուժություն» (World Psychiatry) ամսագիրը, որը 17 տարվա ընթացում դարձավ հոգեկան առողջության ոլորտում ամենամեծ 34.024 impact factor ունեցողը: Թող այս լավ օրինակը ուղեցույց լինի բոլորիս և նոր ոգևորությամբ շարունակենք մեր Գործը։


Եվ վերջում մի շատ պարզ և գեղեցիկ կոչ, որը վերցրել եմ մեր գործընկեր Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի ընտրված նախագահ Աֆզալ Ջավեդից (Afzal Javed) կներեք, որ անգլերենով է, ուղղակի  հայերեն համարժեքը դեռ չեմ հանդիպել When “i” is replaced by “we” even “illness” becomes “wellnes”.

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...

«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց

2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...

2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս
2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս

Հարգելի գործընկերներ

 

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...

ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը
ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը

ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...

Հոկտեմբերի 15-ից` անվանի նյարդավիրաբույժ Անդրիուս Ռադիունասը՝ «Նաիրի» ԲԿ-ում. nairimed.com
Հոկտեմբերի 15-ից` անվանի նյարդավիրաբույժ Անդրիուս Ռադիունասը՝ «Նաիրի» ԲԿ-ում. nairimed.com

Հոկտեմբերի 15-ից «Նաիրի» բժշկական կենտրոնում անվանի նյարդավիրաբույժ, Լիտվայի համալսարանի պրոֆեսոր Անդրիուս Ռադիունասը և նյարդաբանության...

Հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը, 2024 թ., «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով դասընթաց
Հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը, 2024 թ., «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով դասընթաց

2024թ. հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը կրկնողաբար տեղի կունենա «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով վերապատրաստման...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ